Ռուսաստանը լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Կիևի վրա
Ռուսական ուժերը գիշերվա ընթացքում հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում են իրականացրել Կիևի վրա։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով հինգ մարդ է տուժել, որոնցից չորսը տեղափոխվել են հիվանդանոց։
Բացի այդ, հրդեհ է բռնկվել ավտոսպասարկման մի կենտրոնում։