Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Խարկովի վրա, կան վիրավորներ
Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Խարկովի վրա, կան վիրավորներ։ Այս մասին հայտնում են Ուկրաինական լրատվամիջոցները։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Քաղաքի մի մասը մնացել է առանց ջրի և էլեկտրաէներգիայի։
Նրա խոսքով՝ քաղաքում տեղի է ունեցել 15 պայթյուն, որոնց հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավարը կոչ է արել բնակչությանը մնալ ապաստարաններում։