Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի վրա, կան զոհեր

11:08, 26.07.2026

Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի վրա, կան զոհեր։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է յոթ բալիստիկ հրթիռ և 136 անօդաչու թռչող սարք, և Ուկրաինայի պաշտպանության ուժերը կարողացել են խոցել հինգ հրթիռ և 104 անօդաչու թռչող սարք։

Բալիստիկ հրթիռների բեկորները հարվածել են Կիևի Շևչենկո շրջանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երեք մարդ վիրավորվել է։

Բացի այդ, Ռուսաստանը հարձակում է սկսել Կրիվոյ Ռոգի վրա։ Հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոններից մեկում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ վնասվել է «Էպիկենտրոն» առևտրի կենտրոնը։

Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, գիշերը խփվել է 146 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ