Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացնում Ուկրաինայի էներգահամակարգի դեմ, բնակչության մի մասը մնացել է առանց էլեկտրականության
Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացնում Ուկրաինայի էներգետիկ համակարգի դեմ։
Ռուսական բանակը հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ռուսական բանակը հարձակման համար օգտագործել է «Կինժալ», «Կալիբր» և այլ տեսակի թեւավոր հրթիռներ։
Տերնոպոլի մարզում բնակչության 50 տոկոսը մնացել է առանց էլեկտրականության։
Հարձակման թիրախ են դարձել Կիևի, Իվանո-Ֆրանկիվսկի, Խարկովի, Խմելնիցկիի, Պոլտավայի և Օդեսայի շրջանները։ Ենթադրվում է, որ ութ Tu-95MS ինքնաթիռներ հրթիռների երկու ալիք են արձակել:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, վեց համակարգային գծերից երեքն այս պահին հոսանքազրկված են։ Ազգային էներգետիկ «Ուկրէներգո» ընկերությունը հայտարարում է, որ հրթիռային հարձակման պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարումը կխափանվի։