Ռուսաստանը կվերադարձնի բրոնզե մեդալը. Օլիմպիական խաղեր
Ռուսաստանի քյորլինգի ֆեդերացիան կվերադարձնի Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը։
Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) պաշտոնապես հայտարարել է, որ Փհենչհան-2018-ում ռուս քյորլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին խախտել է հակադոպինգային կանոնադրությունը։
Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ բրոնզե մեդալ էր նվաճել քյորլինգի մրցաշարի զուգախաղում, սակայն ավելի ուշ ռուս մարզիկի դոպինգ թեստի պատասխանը դրական էր ստացվել։ Կրուշելնիցկու մոտ հայտնաբերվել էր մելդոնիում արգելված դեղամիջոցը։