Ռուսաստանը կրկին փորձում է խոչընդոտներ ստեղծել մեր խաղաղարար նախաձեռնությունների համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ԱՄՆ այցի շրջանակներում, Fox News հեռուստաընկերության տված հարցազրույցում:
Նրա խոսքով, դժբախտաբար, Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը և շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը:
«Բազմաթիվ վրացիներ ստիպված էին լքել իրենց տները բռնազավթված տարածքներում: Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի երկու պատմական շրջան: Իհարկե, Վրաստանի կառավարությունը կայուն կանգնած է կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանապարհին»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը պատասխանել է նաև լրագրողի հարցին, քննարկվում է թե ոչ Վրաստանի միայն 80 տոկոսի ՆԱՏՕ-ին ինտեգրումը, վարչապետը նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Վրաստանի համար կարմիր գոտի է:
«Պատմակարնորեն, երկու շրջաններն էր մեր պետության մասն են: Այո, ՆԱՏՕ-ին անդամակցելը մեր կարևորագույն առաջնահերթությունն է: Մշտապես անում ենք ավելին, քան մեզանից պահանջվում է: Ճիշտ է, մեր էկոնոմիկան այդքան էլ խոշոր չէ, սակայն ՀՆԱ-ի ավելի քան 2 տոկոսը ծախսում ենք պաշտպանության ոլորտի վրա»,- նշել է վարչապետը: