Ռուսաստանը կորցրել է վստահությունը իր վարքի պատճառով. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը Ռուսաստանի համար արժանի պատիժ է համարում իր դիվանագետների արտաքսումը աշխարհի տասնյակ երկրներից: Այդ մասին նա ասել է գերմանական թերթերից մեկին տրվող հարցազրույցի ժամանակ՝ փոխանցում է DW-ն:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանը կարևոր գործընկեր է տարածաշրջանային խնդիրների լուծման համար, ինչի կապակցությամբ Բեռլինը բաց է Մոսկվայի հետ երկխոսության համար:
Սակայն միևնույն ժամանակ նա ողջունում է ռուսաստանցի դիվանագետների արտաքսման հետ կապված Արևմուտքի գործողությունները որպես պատասխան Մոսկվային իր իսկ, վերջին տարիների ագրեսիվ քաղաքականության համար:
«Ռուսաստանն իր վարքի արդյունքում վստահության զգալի բաժին կորցրեց»,- ընդգծել է Մաասը և ավելացրել, որ պետությունների կողմից Բրիտանիային ցուցաբերվող Սկրիպալի գործով աջակցությունը միասնականության նշան է:
Հեղինակ -
Edgar Barsegyan