Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններում, կան զոհեր և վիրավորներ

10:46, 30.07.2026

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջաններում: Լրատվամիջոցները հայտնում են, որ կան զոհեր և վիրավորներ:

Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Կրիվոյ Ռոգի մոտակայքում գտնվող տան վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա:

Նա ասել է, որ վիրավորվել է ևս ութ մարդ: Կիևը նույնպես թիրախավորվել է, զոհվել է առնվազն մեկ մարդ:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ հարվածների հետևանքով մի քանի շենքեր են հրդեհվել: Լվովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքում վիրավորվել է 15 մարդ: Մի քանի մարդ դեռևս որոնվում է փլատակների տակ, և զոհերի թիվը կարող է աճել:

Նմանատիպ