Ռուսաստանը հրետանային կրակ է բացել Խերսոնի մանկական հիվանդանոցի վրա, վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա
Ռուսաստանը հրետանային կրակ է բացել Խերսոնի մանկական հիվանդանոցի վրա, վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ չորս երեխա

Ռուսական ուժերը հրետանային կրակ են բացել Խերսոնի մանկական հիվանդանոցի վրա, վիրավորվել է ինը մարդ։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորների թվում են չորս երեխա և երեք բուժքույր։ Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը ծանր վիճակում է և վիրահատվում է։

Խերսոնի շրջանային դատախազության տվյալներով՝ օկուպացիոն ուժերը հրետանային կրակ են բացել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 09:20-ին, երբ հիվանդները, նրանց ծնողները և անձնակազմը գտնվում էին հիվանդանոցում։

Վիրավորներից մեկը 9-ամյա աղջիկ է։

Բժշկական հաստատության շենքը վնասվել է, պատերը մասամբ փլուզվել են, իսկ պատուհանները կոտրված են։ Պայթյունի ալիքը վնասել է նաև մոտակա շենքերը։

«Մինչ ուկրաինացի բժիշկները պայքարում են երեխաների կյանքի և առողջության համար, ռուսական բանակը ցանկանում է խլել այդ կյանքերը», – ասվում է Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։