Ռուսաստանը հերթական զանգվածային հրթիռային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի վրա

13:30, 31.12.2024

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ռուսաստանը դեկտեմբերի 31-ին զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։

Ավիացիայի և բալիստիկ հրթիռների կիրառման վտանգի պատճառով ամբողջ երկրում տագնապ է հայտարարվել։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոչ պակաս, քան վեց ռուսական ՏՈՒ-22 ինքնաթիռ օդ են թռչել ու X-22 հրթիռներ արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Նաև Սավասլեյկա օդանավակայանից օդ է բարձրացել ՄԻԳ-31 տիպի կործանիչ, որն ենթադրաբար «Կինժալի» տիպի հրթիռ է արձակել։

Կիևի ռազմական վարչակազմի տվյալներով՝ հրթիռային հարձակման պատճառով գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Դառնիցկի թաղամասում գտնվող մասնավոր շենքի տանիքին։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական հրթիռներ և անօդաչու սարքեր են նկատվել Կիևի, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Չերկասի շրջաններում։

Նախնական տվյալներով՝ Սումիի շրջանի Շոստկա քաղաքում ռուսական հարձակման հետեւանքով ավերվել է 12 բազմահարկ բնակելի շենք, երկու ուսումնական հաստատություն, ենթակառուցվածքային օբյեկտներ։

Նմանատիպ