Ռուսաստանը հայտնում է, որ ՀՕՊ համակարգը Ռոստովի մարզում հերթական հրթիռն է խոցել
Ռուսաստանը հայտնում է, որ ՀՕՊ համակարգը Ռոստովի մարզում հերթական հրթիռն է խոցել

Ռուսաստանում հերթական հրթիռն է խոցվել Ռոստովի մարզում,- հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբովը։

«Երկրորդ հրթիռը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից Ազովի շրջանում։ Տուժածների մասին տեղեկությունները ներկայումս ճշտվում են»,- գրել է Գոլուբովը։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան հրթիռային հարձակում է իրականացրել Տագանրոգ քաղաքի բնակեցված տարածքի վրա С-200 տեսակի հրթիռի փոփոխված տարբերակով։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռը ոչնչացվել է օդում, սակայն դրա բեկորներն ընկել են քաղաքի սրճարաններից մեկի մոտ՝ տուժել է15 մարդ։ Ինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Արտակարգ իրավիճակների ծառայության նախնական տվյալներով՝ փլատակների տակ մարդիկ չկան։ Տեղում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարական ծառայությունները։