Ռուսաստանը հայտարարում է, որ Աբու Դաբին եռակողմ խաղաղության բանակցությունների առաջնահերթ վայրն է

16:44, 09.09.2026

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պահպանում է կապը ամերիկյան կողմի հետ, չնայած այս փուլում գործողությունների ծրագիր չկա։

«Կա ընդհանուր նախաձեռնություն, ընդհանուր քաղաքական ցանկություն, որը հաստատվել է՝ եռակողմ բանակցությունները վերսկսելու համար։ Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Մենք շարունակում ենք պահպանել կապերը մեր ամերիկացի զրուցակիցների հետ», – ասել է Պեսկովը։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է այն վայրը, որտեղ Մոսկվան կհամաձայնվի անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը։

Ուշակովը ռուսական «Վեստի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Կրեմլը Միացյալ Արաբական Էմիրությունները՝ Աբու Դաբին, համարում է «առաջնահերթ վայր» հնարավոր բանակցությունների համար։

Նմանատիպ