Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Լուգանսկի մարզն ամբողջությամբ գրավելու մասին

14:17, 01.04.2026

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ամբողջական գրավման մասին։ Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ Լուգանսկի շրջանում գործողությունն իրականացնում է «Արևմուտք» զորախումբը։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ բացի Լուգանսկի գրավումից, ռուս զինվորականները հակառակորդին պարտության են մատնել Խարկովի շրջանի Գրուշևկա, Գուսինկա, Մայակ, Մոնաչինովկա, Նեչվոլոդովկա, Պալամարևսկա և Պրոսյանկա բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի շրջանի Կրասնի Լիմանի և Յացկովկայի մոտակայքում։

Զուգահեռաբար, ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանը Դոնեցկի շրջանի Կոստյանտինովկա քաղաքի գրավման համար ժամկետ է սահմանել մինչև ապրիլի վերջ, սակայն ուկրաինացի զինծառայողները նման ժամկետն անիրատեսական են համարում։

Նմանատիպ