Զենքի գնման կապակցությամբ մրցույթի տապալման պատճառով, Ռուսաստանը բողոքի նոտա է ուղարկել Հայաստան:
Տարածված լրատվությամբ, ռուսական կողմը դիմում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, կարգավորել այն իրավիճակը, որում ներգրավված է ռուսական «Օրսիս» ընկերությունը:
Բողոքի նոտան արդեն գտնվում է Ռուսաստանի արտգործնախարարությունում և առաջիկայում հայկական կողմին կուղարկվի դիվանագիտական ալիքներով: Նոտայում նշվում է, որ ռուսական ընկերության հայտը մերժվել է առանց պատճառաբանության:
Ռուսաստանում խոսում են նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից բանկին դիմելու անօրինականության մասին, որը մրցույթին մասնակցող կողմերից պահանջել է բանկային երաշխիքներ: Մրցույթը նախատեսում էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի գնումներ: Մրցույթի տապալման կապակցությամբ Հայաստանում հարուցվել է քրեական գործ: