Ռուսաստանը Հայաստանից կաթնամթերքի ներկրումն արգելել է
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունում («Ռոսսելխոզնադզոր») հայտարարել են, որ 2026 թվականի հուլիսի 27-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման նկատմամբ սահմանափակումներ են մտցվելու։
Գերատեսչության տեղեկություններով՝ որոշումը հիմնված է հուլիսի 14–21-ն անցկացված տեսչական ստուգումների արդյունքների վրա, որոնց ընթացքում, նրանց հայտարարության համաձայն, մի շարք խախտումներ են հայտնաբերվել։
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մեջ, ի թիվս այլնի, նշվում է, որ «պարզվել է, որ Ռուսաստան ուղարկվելիք արտադրանքի արտադրության մեջ օգտագործվել է հիվանդ անասուններից ստացված կաթ»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայկական արտադրանքի ներմուծման վրա սահմանափակումների դնումը սկսել էր մայիսի վերջին։ Արգելքները վերաբերել էին, ի թիվս այլնի, ծաղիկներին, հանքային ջրին, բանջարեղենին և մրգերին։ Ռուսական կողմը որոշումները բացատրում էր հայտնաբերված խախտումներով։
Սահմանափակումները սահմանվեցին այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը պատրաստվում էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, և երկիրը փորձում էր մերձենալ Եվրոմիության հետ։ Ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության հաղթանակից հետո Ռուսաստանն արգելեց նաև Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա ողջ արտադրանքի ներմուծումը։