Ռուսաստանը հարված է հասցրել Դոնեցկի տարածաշրջանին, զոհվել է երեք մարդ

18:27, 07.06.2025

Ռուսաստանի բանակի կողմից Դոնեցկի շրջանի ռմբակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։

Ուկրաինական մամուլի տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ։

«Յաբլոնովկայում, Իլինովսկայի համայնքում ռուսները սպանել են երկու քաղաքացու և վնասել երկու տուն։ ևս մեկ մարդ է սպանվել Կոնստանտինովկայում», – հայտարարել է Դոնեցկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ Պոկրովսկ քաղաքում Ռուսաստանի բանակի անօդաչու սարքը բախվել է մի շինության։

Նմանատիպ