Ռուսաստանը հարձակվել է Խարկովի վրա, հրդեհ է բռնկվել մանկապարտեզում, կան վիրավորներ
Ռուսաստանը Խարկովի վրա զանգվածային հարձակում է սկսել։ Հարձակման հետևանքով մանկապարտեզում հրդեհ է բռնկվել, երեխաներ կան վիրավորված,- ասել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Տերեխովի խոսքով՝ Ռուսաստանը Խարկովը հարձակվել է «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Քաղաքում տեղի է ունեցել առնվազն երեք պայթյուն։
Ինչպես նշել է Խարկովի քաղաքապետը, Ռուսաստանը հարձակում է սկսել մասնավոր մանկապարտեզներից մեկի վրա։
«Բոլոր երեխաները տարհանվել են մանկապարտեզից։ Հրդեհը դեռևս շարունակվում է։ Չորս մարդ վիրավորվել է, որոնցից առնվազն երկուսը ծանր վիճակում են», – ասել է Տերեխովը։
Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։