Ռուսաստանը հարձակվել է Կիևի վրա, առնվազն չորս զոհ կա և տասնյակ վիրավորներ
Ռուսաստանը Կիևի վրա հարձակվել է անօդաչու սարքերով և հրթիռներով։ Հարձակման արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ, իսկ 20 քաղաքացի վիրավորվել է։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ հնարավոր է զոհերի թիվը ավելանա, քանի որ փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Բացի այդ, հարձակման հետևանքով Կիևում վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը՝ բնակարանային շենքեր, տներ, ավտոմեքենաներ և մետրոյի գծեր։ Քաղաքի որոշ հատվածներ զրկված են էլեկտրականությունից։
Նույն ժամանակ, Լուցկ քաղաքի վրա հարձակման արդյունքում վիրավորվել է հինգ մարդ։ Վնասվել են բնակելի տներ։
Լուցկի քաղաքապետ Իհոր Պոլիշչուկը հայտնել է, որ հարձակման ընթացքում Ռուսաստանը օգտագործել է 15 անօդաչու սարք և «Իսկանդեր» տեսակի հրթիռ։