Ռուսաստանը համակցված հարված է հասցրել Խարկովին, մեկ մարդ վիրավորվել է

11:06, 04.06.2025

Ռուսաստանը համակցված հարված է հասցրել Ուկրաինայի Խարկով քաղաքին, որի արդյունքում առաջացել է զանգվածային հրդեհ, և մեկ մարդ վիրավորվել է։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհ բռնկվել է չորս տարբեր վայրերում, այրվել են տարբեր պահեստներ և մասնավոր տներ։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը իր «Telegram»-ի ալիքում գրել է, որ ճշգրիտ տվյալներով՝ քաղաքին հարվածել են երկու հրթիռով և տասը «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։

Նմանատիպ