Ռուսաստանը հականավային և բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինային

11:39, 29.09.2026

Սեպտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային հականավային և բալիստիկ հրթիռներով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Ուկրաինայի օդային ուժերի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակման ընթացքում կիրառել են «Ցիրկոն», «Օնիքս», «Իսկանդեր-Մ» և «S-400»։ Միևնույն ժամանակ, գերատեսչության տվյալներով, ուկրաինական ուժերը 152 ԱԹՍ-ներից խոցել են 109 օդային թիրախ։

Լրատվամիջոցները, հղում անելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը, գրում են, որ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 28-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից։ Ուկրաինայի ուղղությամբ հարվածները հասցվել են Ռուսաստանի Օրյոլ, Միլերովո և Կուրսկ քաղաքներից, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված Դոնեցկից և Ղրիմից։

Բալիստիկ հրթիռների սպառնալիքի պատճառով Կիևում և Ուկրաինայի մի շարք մարզերում օդային տագնապ է հայտարարվել։ Հարվածների հետևանքով Կիևում բնակելի և ոչ բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։

Նմանատիպ