Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 104 անօդաչու թռչող սարք է ուղարկել, որոնցից 76-ը խոցվել է
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 104 անօդաչու թռչող սարք է ուղարկել, որոնցից 76-ը խոցվել է

Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի տարածք է արձակել 104 անօդաչու թռչող սարք, մինչդեռ Ուկրաինան կարողացել է խոցել 76-ը։

Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Սումիի մարզի վրա։ Հարձակման հետևանքով այրվել են բնակելի շենքեր։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս չի հաղորդվել։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են ընթանում։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը Ռուսաստանի վեց մարզերում խոցվել է 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես՝ յոթը՝ Սմոլենսկի մարզում, վեցը՝ Բրյանսկի մարզում, և երեքականը՝ Օրյոլի և Մոսկվայի մարզերում։