Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի էլեկտրակայանի մոտ ժամանակավոր հրադադարի շուրջ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի էլեկտրակայանի մոտ ժամանակավոր հրադադարի շուրջ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում ժամանակավոր հրադադարի շուրջ՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության միջնորդությամբ։

Այս մասին հայտարարել է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նա շնորհակալություն է հայտնել երկու կողմերին համաձայնության և Զապորոժիեի ատոմակայանի և Զապորոժիեի ՋԷԿ-ի բաշխիչ ենթակայանների միջև էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու համար անհրաժեշտ «լռության պատուհան» ապահովելու համար։

Գրոսիի խոսքով՝ վերանորոգման աշխատանքները կտևեն մի քանի օր։

Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության և կառավարման հարցը դեռևս վիճելի հարցերի շարքում է, որոնք քննարկվում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շրջանակներում։