Ռուսաստանը և Թուրքիան С-400-ների մատակարարումների մասին վարկային համաձայնագիր են ստորագրել
Ռուսաստանը և Թուրքիան Անկարայում С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների մասին վարկային համաձայնագիր են ստորագրել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան 2.5 մլրդ դոլարով Ռուսաստանից գնում է С-400 զենիթա-հրթիռային համալիրի 4 դիվիզիոն, ընդ որում 55%-ը կվճարվի վարկով։
Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի հակաօդային պաշտպանության առաջին С-400 համալիրները 2020 թվականի սկզբին։