Ռուսաստանը և Չինաստանը տարածում են դավադրական թեորեմներ կորոնավիրուսի վերաբերյալ. ԵՄ
Եվրամիության արտաքին գործերի ծառայությունից հայտնում են, որ ԶԼՄ-ները, որոնք գործում են Ռուսական և Չինական ֆինանսավորմամբ, տարածում են կեղծ տեղեկատվություն և դավադրական տեսություններ Եվրամիությունում և նրա շրջակայքում:
Այսօր Եվրամիության ռազմավարական հանձնաժողովը, որը աշխատանքներ է տանում ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ, ներկայացնելու է իր զեկույցը:
Ըստ ԵՄ փորձագետների, ապատեղեկատվական արշավի զոհերը «փոքր ԶԼՄ-ների շուկաներն են, ինչպես ԵՄ-ի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, որտեղ տեխնոլոգիական ընկերությունները չեն ձեռնարկում գործողություններ այս արշավի դեմ»:
Զեկույցի հեղինակները նշում են, որ հանրային առողջության և անվտանգության մասին կեղծ տեղեկատվությունը բացասական ազդեցություն է ունենում: