Ռուսաստանը և Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները. Reuters
Ռուսաստանը և Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները. Reuters

Ռուսաստանը և Բելառուսը երկարաձգում են համատեղ զորավարժությունները: 10-օրյա զորավարժությունները պետք է ավարտվեին փետրվարի 20-ին, սակայն Բելառուսի պաշտպանության նախարարը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները որոշել են երկարաձգել զորավարժությունները՝ ռուս-բելառուսական սահմանի երկայնքով ռազմական ակտիվության աճի պատճառով։

Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը։ Թե որքան կտևեն զորավարժությունները, չի նշվում։

Ըստ լրատվամիջոցների՝ ՆԱՏՕ-ն պնդում է, որ Ռուսաստանը Բելառուս է ուղարկել մինչև 30 հազար զինծառայող, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի վրա հարձակման դեպքում։