Ռուսաստանը Դոնբասում հակամարտության մասնակից է, այլ ոչ թե միջնորդը. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարում Մինսկի համաձայնագիրը, ուստի Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները մնում են ուժի մեջ:
Միշելն ասում է, որ ՝ «Ռուսաստանը Դոնբասում հակամարտության մասնակից է, այլ ոչ թե միջնորդ»:
«Ցավոք, Ռուսաստանը, ինչպես Ուկրաինան, դրական քայլեր չի ձեռնարկել Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Այդ պատճառով մեր տնտեսական պատժամիջոցները մնում են ուժի մեջ»,- հայտարարել է Շառլ Միշելը:
Եվրոպական խորհրդի նախագահը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ապահովել, որ միջազգային կազմակերպությունների դիտորդական գործողությունները վերսկսվեն, Ուկրաինայի կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում: