Կախա Կուճավան պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա
Կախա Կուճավան պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա: Տեղեկությունը տարածում է խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Կախա Կուճավան, Կիևում կմասնակցի Ուկրաինայում Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու արարողությանը: Արարողությանը կմասնակցեն նաև Իսրայելի և Գերմանիայի նախագահները, ինչպես նաև Ավստրիայի, Չեխիայի, Շվեդիայի, Սլովակիայի և Լեհաստանի խորհրդարանների նախագահները:

2021 թվականին լրանում է այս ողբերգության 80-րդ տարելիցը: