Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի շրջանում զանգվածային հարձակում է իրականացրել, նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ, ութը վիրավորվել են

10:36, 25.04.2025

Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի շրջանում իրականացրել է զանգվածային հարձակում անօդաչու թռչող սարքերով։ Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

Շրջանի նահանգապետ Սերգեյ Լիսակի խոսքով՝ հարձակման արդյունքում մի քանի բնակավայրերում հրդեհներ են բռնկվել։

«Ագրեսորը կրկին զանգվածային հարվածներ հասցրեց շրջանին անօդաչու սարքերով։ Սինելնիկովոյի և Սամարովսկու շրջանների արդյունաբերական գոտիներում հրդեհներ են բռնկվել։ Հրդեհներ կան նաև Պավլոգրադ քաղաքում, այդ թվում՝ բազմահարկ բնակելի շենքում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունը ճշգրտվում է», – հայտարարել է Լիսակը։

Նմանատիպ