Ռուսաստանը չափազանց բացասական արձագանք կունենա Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ում անդամագրվելու դեպքում

Ռուսաստանը չափազանց բացասական արձագանք կունենա, եթե Վրաստանը և Ռուսաստանը անդամագրվեն ՆԱՏՕ-ում։ Այս մասին Ռուսաստանի նախագահը՝ Վլադիմիր Պուտինը հայտնել է հեռուստաընկերություն Fox News-ի հետ զրուցելիս։

Սա ուղիղ և ակնթարթային վտանգ է ներկայացնում մեր ազգային անվտանգության համար, – հայտնել է Պուտինը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին, իրենից վտանգ կներկայացնի և արձագանքն էլ ծայրահեղ բացասական կլինի։

Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է աշխատում ՆԱՏՕ-ում որոշում կայացնելու մեխանիզմը։ Իհարկե, այնտեղ բոլոր որոշումները ընդունվում է համաձայնության գալով, սակայն մինչև հյուսիսատլանտյան համաձայնության կազմակերպությունում ընդունելը, ՆԱՏՕ-ն կարող է չէ՞ աշխատել  առանձին անդամների հետ երկկողմանի հիմքի վրա։ Սա արեց Լեհաստանի, Ռումինիայի հետ, որտեղ այժմ ընթանում է ԱՄՆ-ի ստրատեգիական հակահրթիռային պաշտպանության տարերի տեղադրում, – հայտնել է նա։

Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիր Մարիա Զախարովան հայտեց, որ Վրաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալը հետևանքներ կունենա։