Ռուսաստանը Բորիս Ջոնսոնին և Մեծ Բրիտանիայի կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներառել է սև ցուցակում

14:18, 16.04.2022

Ռուսաստանը Բորիս Ջոնսոնին և Մեծ Բրիտանիայի կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների ներառել է սև ցուցակ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նրանց խոսքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի, նախարարների կաբինետի անդամներին եւ մի շարք քաղաքական գործիչների մուտքը Ռուսաստան կարգելվի։

Մոսկվայի ԱԳՆ սև ցուցակում են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Լիզ Տրասը, ինչպես նաև փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը և այլք։

Ցուցակում է հայտնվել նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը։

Նմանատիպ