Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել ինտեգրման մասին առաջարկությունը. Դիմիտրի Մեդվեդև
Ռուսաստանը Բելառուսին է փոխանցել ինտեգրման մասին առաջարկությունը,-այս հայտարարությունը պետական դումայում ելույթ ունենալիս արել է Ռուսաստանի վարչապետ, Դիմիտրի Մեդվեդևը:
«Բելառուս ընկերներին ենք փոխանցել մեր առաջարկությունը ինտեգրման մասին և այժմ նրանք պետք է սահմանեն, ինչն է նրանց համար ընդունելի և ինչը ոչ»,-հայտարարել է Մեդվեդևը:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը Բելառուսը անվանել է Ռուսաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր: Նրա խոսքով երկու երկրները համագործակցությունը շարունակելու են կողմերի համար ընդունելի պայմաններով: