Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի բնակավայրերին
Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական բնակավայրերի վրա բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 29-ի գիշերը Ռուսաստանը հարձակում է սկսել «Կինժալ» աէրոբալիստական հրթիռով և 442 անօդաչու թռչող սարքերով, որոնցից մոտ 300-ը՝ «Շահեդ»։
Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը խոցել կամ ոչնչացրել են 380 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի յոթ տարբեր վայրերում հարվածներ են հասցվել 16 կործանիչ անօդաչու թռչող սարքերով։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ հարվածների թիրախներն են եղել էներգետիկ և քաղաքացիական օբյեկտները։
Նիկոլաևի շրջանում հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ թիրախ են դարձել նաև Օդեսայի, Սումիի և Խմելնիցկիի շրջանները։