Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Կիևի վրա
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Կիևի վրա: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 44-ը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, վիրավորներից 28-ը գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ երկու երեխա, որոնց վիճակը միջին ծանրության է: Վիրավորներից երեքը գտնվում են ծանր վիճակում:
Նույն հաղորդագրության համաձայն՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերի բնակիչները հայտնել են առնվազն տասը հզոր պայթյունի մասին: Ուկրաինական կողմը խորհուրդ է տալիս բնակչությանը մնալ ապաստարաններում և զգուշացնում է հնարավոր հարձակումների մասին:
Շևչենկոյի շրջանում հրթիռի բեկորները ընկել են 24-հարկանի բնակելի շենքի վրա՝ պատճառելով վնասներ: Հրդեհ է բռնկվել նաև շրջանի դպրոցական շենքի երկրորդ հարկում:
Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքը բախվել է 24-հարկանի բնակելի շենքի: Հրդեհ է բռնկվել 20-րդ հարկում: Վնասվել է նաև մասնավոր տուն: Բեկորները ընկել են նաև Դարնիցկիի շրջանում գտնվող բազմահարկ շենքի տանիքին: