Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագիրն օգտագործում է որպես Վրաստանի օկուպացված տարածքների անօրեն ճանաչման գործիք
Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագիրն օգտագործում է որպես Վրաստանի օկուպացված տարածքների անօրեն ճանաչման գործիք

Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագիրն օգտագործում է որպես Վրաստանի օկուպացված տարածքների անօրեն ճանաչման գործիք,- այս մասին հայտարարել է Վրաստանի պատվիրակությունը՝ «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում, 2019 թվականի դիտորդական հանձնաժողովի հանդիպմանը:

Վրաստանի արտաքին գերատեսչության տեղեկությամբ, «Բաց երկնքի» պայմանագիրը զենքի վերահսկման կարևոր բաղադրիչն է և անդամ պետությունների տարածքում դիտորդական չվերթների կատարմամբ նպաստում է ռազմական ուղղությամբ բացվածությանը և թափանցիկությանը: Նշված պայմանագիրը ուժի մեջ է մտել 2002 թվականին և դրա անդամ է 34 պետություն: