Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Կիևի Հարավային կամրջին, ինչի պատճառով մետրոյի և ավտոմեքենաների երթևեկությունը խափանվել է

15:19, 01.10.2026
Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածել է Կիևի Հարավային կամրջին, ինչի պատճառով մետրոյի և ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է։
Ռուսական ԱԹՍ-ն Կիևում Հարավային կամրջին բախվել է այն պահին, երբ մետրոյի գնացքն անցնում էր կամրջի բաց հատվածով։ Հարձակման հետևանքով ոչ մեկ չի տուժել։ Գնացքը հասել է աջ ափ, անցել կամրջի բաց հատվածը և մտել «Վիդուբիչի» կայարան, որտեղ ուղևորներն իջել են։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Հարավային կամրջի հարակից հատվածին երկու ԱԹՍ-ներով հարվածելու մասին։
Ռուս զինվորականները շարունակում են հարվածները Կիևի քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Այսօր ԱԹՍ-ն հարվածել է Սոլոմյանսկի շրջանի դպրոցին։ Երեխաները գտնվել են ապաստարանում, և ոչ մեկ չի տուժել։
Ռազմական գործողությունների և Ռուսաստանի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծման հետևանքով Կիրովոգրադի, Ռովնոյի, Սումիի, Խարկովի և Չեռնիգովի մարզերի բնակչության մի մասը ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Նմանատիպ