Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Դնեպրին, կան վիրավորներ

19:55, 30.09.2025

Ուկրաինական Դնեպրո քաղաքը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Քաղաքում տեղի է ունեցել մի շարք պայթյուններ, որոնց հետևանքով վիրավորվել է 15 մարդ։

Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Վիրավորների մեծ մասը հոսպիտալացվել է, մեկ քաղաքացի գտնվում է ծանր վիճակում։

Վիրավորները տարբեր վնասվածքներ ունեն։

Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։

Մարզի ղեկավարի խոսքով՝ քաղաքում տագնապը շարունակվում է, Սերգեյ Լիսակը կոչ է անում քաղաքացիներին զգույշ լինել։

Նմանատիպ