Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Կիևի վրա
Ռուսաստանը Կիևի վրա հարձակվել է ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով։ Այս տեղեկատվությունը հրապարակել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է Դարնիցա շրջանի բենզալցակայանի վրա։ Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, որի վիճակը ծանր է։
Ինչպես նշում է Վիտալի Կլիչկոն, հարձակումը տեղի է ունեցել նաև Օբոլոնի շրջանի պահեստների վրա։