Ռուսաստանը անօդաչու թռչող սարք է կիրառել Լվովի մարզի վրա, վիրավորվել է 13 մարդ
Ռուսաստանը անօդաչու թռչող սարք է կիրառել Լվովի մարզի վրա, վիրավորվել է 13 մարդ

Ռուսաստանը ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Լվովի մարզին։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 13 մարդ։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիի խոսքով՝ օդային տագնապի ժամանակ քաղաքում պայթյունների ձայներ են հնչել, որից հետո հրդեհ է բռնկվել։

Հարվածի հետևանքով Լվովում վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան հանդիսացող 17-րդ դարի Սուրբ Անդրեասի եկեղեցին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լվովի մոտակայքում գտնվող Սեռնիկ գյուղում ևս մեկ տուն է այրվել։ Պատահարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է։