Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 407 անօդաչու սարք, 38 թևավոր և վեց բալիստիկ հրթիռ
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 407 անօդաչու սարք, 38 թևավոր և վեց բալիստիկ հրթիռ։
Սա Ուկրաինայի դեմ իրականացված երկրորդ ամենամասշտաբային օդային հարձակումն է այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը հունիսի 1-ի գիշերը օգտագործեց 472 հրթիռ և անօդաչու սարք։
Կիևի վրա իրականացված հարվածի հետևանքով զոհված չորս մարդուց երեքը փրկարարներ են։ Բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության։ Հարձակման հետևանքով վնասվել են մետրոյի գծերը «Դարնիցա» և «Լևոբերեժնայա» կայարանների միջև։
Տեղում ընթանում են փրկարարական աշխատանքներ։
Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով Տերնոպոլում վնասվել է արդյունաբերական ենթակառուցվածքը, վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հինգ աշխատակից։