Ռուսաստանը ամբողջությամբ ոչնչացրել է Խարկովից մինչև Պոլտավա հատվածում գտնվող բենզալցակայանները
Ռուսաստանը ամբողջությամբ ոչնչացրել է Խարկովից մինչև Պոլտավա հատվածում գտնվող բենզալցակայանները,- այս մասին հայտարարել է Խարկովի մարզային խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Սկորիկը: Նրա խոսքով՝ իրավիճակը վատանում է ամեն օր։
«Այսօրվա դրությամբ Խարկով-Կիև մայրուղու վրա գտնվող բոլոր բենզալցակայանները լիովին ավերվել են, այդ թվում՝ Վալկի բնակավայրում, Չուտովո քաղաքում և Պոլտավայի ուղղությամբ», – ասել է Սկորիկը։
Նրա խոսքով, Վալկի բնակավայրում գործող վերջին բենզալցակայանը հուլիսի 26-ին ոչնչացվել է Ռուսաստանի կողմից։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հարձակումների հետևանքով երկրում անջատվել է ավելի քան 200 բենզալցակայան, որոնցից 80-ը՝ Խարկովի մարզում: Այնուամենայնիվ, պատգամավորը նշել է, որ վառելիքի շուկայում ճգնաժամ չկա: