Ռուսաստանը ագրեսիվ քայլեր է անում Վրաստանի դեմ, մեր պատասխանը Վրաստանի ժողովրդավարության համախմբումը և էկոնոմիկայի զարգացման արագացումն է. Մամուկա Բախտաձե
Ռուսաստանը ագրեսիվ քայլեր է անում Վրաստանի դեմ: Մեր պատասխանն այս ամենացավալի մարտահրավերին՝ դա Վրաստանի ժողովրդավարության համախմբումը և էկոնոմիկայի կայուն զարգացման արագացումն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Մամուկա Բախտաձեին տնտեսական ֆորումի շրջանակներում հարց են ուղղել Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրելու ճանապարհին Ռուսաստանի դերի մասին:
Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, եվրոպական ընտանիքին անդամակցելը Վրաստանի քաղաքակիրթ ընտրություն է:
Դրա հետ մեկտեղ, վարչապետը համարում է, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցումը տարածաշրջանի շահերում է, քանի որ տարածաշրջանը կդառնա առավել կանխատեսելի և կայուն: