Ռուսաստան Վրաստանի միջև այսօրվանից պաշտոնապես դադարեցվել են ուղիղ չվերթները:
Ռուսաստանի որոշմամբ, երկրների միջև ուղիղ ավիաչվերթները դադարեցնում են վեց ռուսական և երկու վրացական ավիաընկերություններ:
Թռիչքների դադարեցման մասին հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արձակել է հունիսի 21-ին:
Պուտինը կարգադրել է նաև իր կառավարության անդամներին հայրենիք վերադարձնել Վրաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկներին: Միևնույն ժամանակ պարտադրել է երկրում գործող զբոսաշրջային ընկերություններին արգելքի ընթացքում դադարեցնել Վրաստան ուղեգրերի տրամադրումը:
Մինչ սահմանափակումը Վրաստանից Ռուսաստան վերջին ավիաչվերթը կատարվել է երեկ:
Ռուսաստանի կողմից հաստատված պատժամիջոցների պատճառով, «Ջորջիան աիրվեյս» ավիաընկերությունը փոխում է իր թռիչքների գրաֆիկը և ուղևորներին սպասարկելու է Թբիլիսի-(Երևան)-Մոսկվա, (Երևան) – Թբիլիսի ուղիներով: