Ռուսական ուժերը հրթիռակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվի Ռիհ քաղաքը, վիրավորվել է 26 մարդ, վնասվել են բնակելի տներ

17:07, 21.11.2024

Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվի-Ռիհ քաղաքի վրա։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 26 մարդ։ Վիրավորների թվում կան երկու դեռահասներ։

Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի տեղեկություններով՝ մասամբ ավերվել է վարչական շենքը, վնասվել են բնակելի տներ։

Կրիվի-Ռիհի քաղաքապետարանի տվյալներով՝ վնասվել է մոտ տասը տուն։

Նմանատիպ