Ռուսական ուժերը հատել են պետական ​​սահմանը Կիևի մարզում. Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայություն

15:44, 24.02.2022

Ռուսական ուժերը խախտել են պետական ​​սահմանը Կիևի շրջանում: Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը։ Գերատեսչությունում նշում են, որ հակառակորդի զինտեխնիկան մուտք է գործել «Վիլչա» անցակետից։

Սահմանապահ ստորաբաժանումները վերաբաշխվում են պահեստային դիրքեր և գործում են ուկրաինական բանակի և ազգային գվարդիայի հետ համագործակցությամբ։

Կիևի մարզը սահմանակից է Բելառուսի տարածքին։

Նմանատիպ