Ռուսական ուժերը երեկ գիշերը կրկին հարձակում են սկսել Ուկրաինայի վրա
Ռուսական ուժերը երեկ գիշերը կրկին հարձակում են սկսել Ուկրաինայի վրա: Խարկովի 10-հարկանի շենքը վնասվել է ավիահարվածի հետևանքով, որի հետևանքով կան զոհեր:
Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել 12 մարդ:
Նա ասել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ավիահարվածներ են հասցվել նաև Օդեսայի ուղղությամբ, որտեղ ռուսական ուժերը բալիստիկ և հականավային հրթիռներ են արձակել: Հարձակման հետևանքով վիրավորվել է վեց մարդ: