Ռուսական ուժերը անցած գիշեր ավիահարվածներ են հասցրել Կիևի, Սումիի և Օդեսայի մարզերի քաղաքներին
Ռուսական ուժերը գիշերը հարձակում են սկսել Ուկրաինայի վրա։ Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնել են տեղական իշխանությունները։ Վնասվել են բնակելի շենքեր։
«Քաղաքում գրանցվել են բազմահարկ շենքերի ապակեպատման վնասներ, հրդեհներ ավտոտնակի կոոպերատիվի, առևտրային և արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում», – ասել է Կիևի մարզային վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։
Ռուսական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել նաև Սումիին։ Կան վիրավորներ։ Սումիի քաղաքապետի պաշտոնակատար Արտյոմ Կոբզարի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարված է հասցվել մանկապարտեզի կողքին գտնվող ոչ բնակելի շենքին։ Կան վիրավորներ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել է չորս բնակելի շենք։
Օկուպացիոն ուժերը նաև ռմբակոծել են Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի նավահանգստային ենթակառուցվածքները։ Հարվածը հրդեհ է առաջացրել։ Մարզային վարչակազմը հայտնել է, որ հրդեհը ժամանակին մարվել է։