Ռուսական «Օզոն» առցանց մանրածախ առևտրի ընկերությունը հայտնել է, որ Սարատովում գտնվող իր լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվել

13:34, 11.09.2026

Ռուսական «Օզոն» առցանց մանրածախ առևտրի ընկերությունը հայտնել է, որ Սարատովում գտնվող իր լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվել։ Ըստ ընկերության՝ օբյեկտում հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել տարհանել աշխատակիցներին։

Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը։

«Մենք օպերատիվ կերպով տարհանել ենք աշխատակիցներին։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհ է բռնկվել, և դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները», – նշված է Ozon-ի՝ Telegram-ալիքում տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունը հայտնել է, որ դադարեցրել է պատվերների ընդունումը հաճախորդներից և ապրանքների ընդունումը վաճառողներից Սարատովում և Սարատովի մարզում։

Նմանատիպ