Ռուսական օկուպացիոն ուժերը փախել են Իզյում քաղաքից և լքել զինտեխնիկան
Ռուսական օկուպացիոն ուժերը փախել են Իզյում քաղաքից և լքել զինտեխնիկան

Ռուսական օկուպացիոն ուժերը փախել են Իզյում քաղաքից և լքել զինտեխնիկան,- այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով «Ազատության լեգեոնի» մարտիկների վրա։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ քաղաքի կենտրոնում չկան ռուս օկուպանտներ կամ անջատողական ռազմական խմբավորումների անդամներ։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Խարկովի մարզի քաղաքներում՝ Կուպյանսկ, Բալակլեա և Իզյում, քաղաքացիները, ովքեր համաձայնել են համագործակցել ռուս օկուպանտների հետ, քաղաքների ազատագրման ֆոնին զանգվածաբար փախչում են Ռուսաստանի Դաշնություն։