Ռուսական մամուլի տվյալներով՝ Խարկովի ռմբակոծության հետևանքով զոհվել են Ուկրաինայի բանակի մի քանի հարյուր զինծառայողներ
Ռուսական մամուլի տվյալներով՝ Ուկրաինայի Խարկով քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել են Ուկրաինայի բանակի մի քանի հարյուր զինծառայողներ։
Տարածված տեղեկության համաձայն՝ հարվածները հասցվել են Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների հավաքման վայրերին, ինչպես նաև ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի արտադրամասեր և պահեստներ։
Ռուսական մամուլը գրում է, որ մասշտաբային ռմբակոծության արդյունքում վնասվել են Ուկրաինայի բանակի հաղորդակցական և լոգիստիկ համակարգերը։
Իսկ ըստ Ուկրաինայի իշխանությունների պնդումների՝ ռուսական հարձակման թիրախը եղել են բնակելի շենքերը, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, և 21-ը՝ վիրավորվել։