Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը զրուցել են պատվիրակությունների հանդիպումից առաջ 2.5 ժամ, որը որոշել է հետագա բանակցությունների արդյունավետ ընթացքը

22:04, 02.06.2025

Ստամբուլյան բանակցություններին մասնակցող Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զրուցել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումից առաջ 2.5 ժամ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը կանխորոշել է հետագա բանակցությունների արդյունավետ ընթացքը։

Միևնույն ժամանակ, հայտնի են դառնում Ռուսաստանի կողմից Ուկրաինային ներկայացված հուշագրի պայմանները։ Ռուսական խաղաղության հուշագրի համաձայն՝ Ուկրաինան պետք է լինի չեզոք երկիր, ինչը ենթադրում է նրա հրաժարում ռազմական դաշինքներին և կոալիցիաներին միանալուց, ինչպես նաև երրորդ երկրների կողմից Ուկրաինայի տարածքում ցանկացած ռազմական գործունեության և այնտեղ օտարերկրյա ռազմական կազմավորումների, ռազմական բազաների և ռազմական ենթակառուցվածքների տեղակայման արգելք։

Ուկրաինական ճգնաժամի լուծման Ռուսաստանի առաջարկները ներառում են Ուկրաինայում ընտրությունների անցկացում, ապա խաղաղության պայմանագրի ստորագրում։ Հուշագիրը նաև նախատեսում է Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկման միջազգային իրավական ճանաչում։ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների և այլ կիսառազմական կազմավորումների լիակատար դուրսբերումը այդ տարածքներից։

Ռուսական կողմի հուշագրում ներառված են երաշխիքներ, որ «Կիևը կհրաժարվի Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների դեմ դիվերսիոն գործողություններից»։

Նմանատիպ